HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելում հազարավոր ցուցարարներ պահանջում են վերադարձնել պատանդներին

Իսրայելի մի քանի քաղաքներում հազարավոր ցուցարարներ շաբաթ օրը՝ հուլիսի 6-ին, դուրս են եկել ցույցերի և երկրի կառավարությունից պահանջել վերադարձնել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից պահվող պատանդներին:

Ինչպես գրում է իսրայելական The Jerusalem Post պարբերականը, Թել Ավիվում ցուցարարները ժամանակավորապես փակել են քաղաքային մայրուղիներից մեկի երթևեկությունը: Հանրահավաքներ են անցկացվել նաև Երուսաղեմում, Հայֆայում, Կեսարիայում և երկրի այլ քաղաքներում:

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Թել Ավիվում հասարակական կարգը խախտելու կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել: Եվս երկու հոգու ոստիկանները ձերբակալել են Երուսաղեմում։  Իսրայելի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ մի քանի ցուցարարներ փորձել են փակել ճանապարհը, խախտել կարգուկանոնը և խարույկ վառել մայրուղու վրա:

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչին, հայտնել էր, որ պաղեստինյան խմբավորումն ընդունել է իսրայելցի պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցություններ սկսելու ԱՄՆ առաջարկը: Ենթադրվում է, որ դրանք կսկսվեն Գազայի հատվածում հրադադարի հաստատումից 16 օր անց։  Գործակալության աղբյուրի խոսքով՝ եթե Իսրայելն ընդունի Վաշինգտոնի առաջարկը, ապա ապագայում կկարողանա վերջ դնել ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ընթացող պատերազմին:

Օրեր առաջ էլ նույն Reuters-ը գրել էր, որ իսրայելական Մոսադի տնօրեն Դավիթ Բարնեան մեկնել է Կատար՝ մասնակցելու Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններին: Axios պորտալը, հղում անելով անանուն աղբյուրներին, հուլիսի 6-ին հայտնել էր, որ հաջորդ շաբաթ նույն նպատակով Դոհա կմեկնի նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսը:

Լուսանկարը՝ David Cohen/Flash90

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter