HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Դավթյան

Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային կինոփառատոնը։ Փառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 7-14-ը։ Միջազգային կինոփառատոնն այս տարի չունեցավ ավանդական կարմիր գորգի բացման արարողությունը։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնում կարմիր գորգի փոխարեն ներկայացվել են գորգեր, որոնք արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա պատրաստել են տեղացի գորգագործ վարպետները։ Այս գորգերը կազմում են «Տեղորոշում» հավաքածուն։

Այս տարի փառատոնը հյուրընկալել է մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող կինեմատոգրաֆիստների, որոնց ֆիլմերը ներկայացվել են տարբեր անվանակարգերում։ Փառատոնի մրցութային ծրագիրը ներառում է լիամետրաժ և կարճամետրաժ, վավերագրական ֆիլմեր և այլ ստեղծագործություններ։ 

Փառատոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը, Միքայել Ստամբոլցյանը և Ատոմ Էգոյանը միասին ազդարարեցին փառատոնի մեկնարկը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter