HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետը հանդիպել է Արգենտինայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերայի հետ։ Ընդգծելով հայ-արգենտինական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ քաղաքապետը ներկայացրել է մայրաքաղաքի զարգացման հեռանկարները և նշել, որ Երևանի ու արգենտինական քաղաքների միջև հարաբերությունները ընդլայնման լայն հեռանկար ունեն:

«2000 թվականից Երևանը և Բուենոս Այրեսը քույր քաղաքներ են հանդիսանում։ Երևանը 2012 թվականի համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու տոնակատարությունների շրջանակում հյուրընկալելով Բուենոս Այրեսի քաղաքապետին՝ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու լավ հիմքեր դրվեցին: Ի նշան մեր բարեկամության՝ Աջափնյակ վարչական շրջանում այսօր վերակառուցվում է կենտրոնական այգին, որը  անվանվելու է «Բուենոս Այրեսի» և դառնալու է վարչական շրջանի փոքր կենտրոնը»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ միաժամանակ կարևորելով երկու երկրների դեսպանների ակտիվ մասնակցությունը հարաբերությունների ընդլայնման գործում:

Դեսպանը հույս է հայտնել, որ իր առաքելության շրջանակում քաղաքապետարանի հետ կծավալվի արդյունավետ համագործակցություն:

Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցել համատեղ, փոխշահավետ ծրագրերի իրականացմանը և ակնկալում է համագործակցություն տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ քաղաքային տնտեսության կառավարման ոլորտի բոլոր ուղղություններով փորձի փոխանակման և այլ ծրագրերի շուրջ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter