HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում, Արագածոտնի, Կոտայքի մարզերում բենզալցակայանների, նավթամթերքի պահեստարանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա` Տեսչական մարմնի մասնագետների կողմից վերահսկողություն է իրականացվել Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 47/13 հասցեում գտնվող և «Մ1 ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող նավթամթերքի պահեստարանի, ինչպես նաև Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շահումյան փ. 1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի, ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Սասնաշեն հասցեում «Ճախրկանք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի, նույն մարզի Թալին քաղաքի Սպանդարյան փ. 21 հասցեում գտնվող և անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Տեսչական մարմնի հաղորդմամբ՝ հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նշյալ օբյեկտներում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Տեսչական վերահսկողություն է իրականացվել նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գ Զովք, գլխավոր խճուղի 13/3 հասցեում «ՊՐԱՅԴ 888» ՍՊ ընկերության կողմից «ԶԻԼ-130» մակնիշի 34 DM 456 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա տեղադրված 10 հատ կուտակիչներից և «ԶԻԼ-130» մակնիշի 35 DA 591 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա տեղադրված թվով 10 հատ կուտակիչներից իրականացվող մեթան գազով ավտոմեքենաների լիցքավորման՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմերին համապատախանության նկատմամբ։ 

Հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ վերոնշյալ կուտակիչները, որպես արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) սահմանված կարգով գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և չեն անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։

Ուստի՝ հաշվի առնելով նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման թույլ տրված խախտումները, հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա ամբողջությամբ դադարեցվել են վերոնշյալ  5 օբյեկտների գործունեությունը։ Դրանք ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցությամբ  կապարակնքվել են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter