HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը վերջին ժամանակաշրջանում կրում է դինամիկ բնույթ և ընդգծել այդ երկրի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու երկխոսությունը, այդ թվում՝ տարբեր միջազգային հարթակներում: Վարչապետը նշել է նաև Նիդերլանդների արդյունավետ աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս առումով վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության շարունակական աջակցությունը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter