HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիբանանի գործերի ժամանակավոր հայ հավատարմատարին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Խաչադուրյանի հետ: Շնորհավորելով մեր հայրենակցին կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` քաղաքապետը հույս է հայտնել, որ հայ-լիբանանյան հարաբերությունները ավելի կամրապնդվեն, իսկ, Երևանի ու Բեյրութի միջև համագործակցությունն էլ կընդլայնվի:

«Հայ-լիբանանական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել բարձր մակարդակով և արդեն 12 տարի է, ինչ Երևանն ու Բեյրութը քույր քաղաքներ են: Կարծում եմ՝ կան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներ երկկողմ համագործակցության ակտիվացման համար: Երևանի քաղաքապետարանը շահագրգռված է աշխուժացնել կապերը Բեյրութի քաղաքապետարանի հետ և իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր` ենթակառուցվածքների, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ»,- նշել է քաղաքապետը:

Ներկայացնելով մայրաքաղաքի համաչափ զարգացման համալիր ծրագիրը` Տարոն Մարգարյանը շեշտել է, որ Երևանում ձևավորված բիզնես միջավայրը բարենպաստ է ներդրումային ծրագրերի իրականացման համար և քաղաքապետարանը պատրաստակամ է քննարկելու փոխշահավետ ծրագրեր:

Արա Խաչադուրյանը բարձր է գնահատել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ջանքերը մայրաքաղաքի բերակարգման ու զարգացման գործում և նկատել, որ փոփոխություններն ու ցուցաբերվող հոգատարությունը քաղաքի նկատմամբ ակնհայտ է: Լիբանանի գործերի ժամանակավոր հավատարմատարը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը:

Տարոն Մարգարյանն իր հերթին նշել է, որ համագործակցության ընդլայնման նպատակով Երևանի և Բեյրութի քաղաքապետարանների կողմից ձևավորված համատեղ աշխատանքնային խումբը քննարկում է մի շարք առաջարկություններ, որոնք առաջիկայում կվերածվեն ծրարգրերի և կյանքի կկոչվեն: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter