HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արծվիկ Դավթյան

Լավ դերասանական խաղը միշտ լավ է՝ անկախ միջավայրից. Քևին Սփեյսի 

Կրկնակի օսկարակիր դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ Քևին Սփեյսին Երևանի կինոյի տանը հուլիսի 9-ին կայացած հանդիպման ժամանակ խոսեց իր ֆիլմերի, դերասանական խաղի և դերասան լինելու մասին։

Իր կերտած կերպարների մասին խոսելով՝ Սփեյսին նշեց, թե անչափ շնորհակալ է բոլոր այն մարդկանց, որոնց հետ աշխատել է։ «Ես շատ երջանիկ եմ, որ իմ կյանքը նվիրել եմ պատմություններ պատմելուն և կերպարներ կյանքի կոչելուն։ Շատ հուզիչ է, երբ մարդիկ հիշում են իմ խաղացած կերպարները՝ որպես իրական մարդկանց։ Դա ինձ համար շատ կարևոր է»,- ասաց նա։

Բացառիկ կինոնկարների թվում Սփեյսին կարևորեց «Դեյվիդ Գեյլի կյանքը» ֆիլմը՝ նկարահանված Ալան Փարքերի կողմից, որը ցուցադրվում է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում։ «Այս ֆիլմը շոշափում է մահապատժի թեման, և դա շատ բարդ ու հակասական հարց է։ Ալան Փարքերն ուզում էր ցույց տալ, թե ինչպես կարող է սխալ տեղեկատվությունը հանգեցնել սխալ որոշումների։ Ես շատ հպարտ եմ, որ մասնակցել եմ այդ ֆիլմի նկարահանմանը»,- նշեց Սփեյսին։

Հանդիպման ընթացքում Քևին Սփեյսին անդրադարձավ նաև դերասանական խաղի առանձնահատկություններին՝ ասելով, որ լավ դերասանական խաղը միշտ նույնն է՝ անկախ թատրոնից կամ կինոյից։ «Ես պարզապես հավատում եմ, որ լավ դերասանական խաղը միշտ լավ է՝ անկախ միջավայրից»,- ընդգծեց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter