HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Իսպանիայի հավաքականը «Եվրո-2024»-ի եզրափակչում է

«Եվրո-2024»-ի կիսաեզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականը 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ։ Հանդիպումը տեղի ունեցավ Մյունխենում։

Խաղի բոլոր գոլերը խփվեցին առաջին խաղակեսի ընթացքում։ 9-րդ րոպեին Ռանդալ Կոլո Մուանին առաջ մղեց ֆրանսիացիներին։ 21-րդ րոպեին Լամին Յամալը գեղեցիկ գոլով հավասարեցրեց հաշիվը, իսկ դրանից 4 րոպե անց Դանի Օլմոն Ֆրանսիայի դարպասը երկրորդ գնդակն ուղարկեց, որը արդյունքում, հաղթական դարձավ «ֆուրյա ռոխայի» համար։

Այսպիսով, Իսպանիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի առաջնության եզրափակչի առաջին մասնակիցը։ Եզրափակչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Նիդերլանդներն ու Անգլիան․ հանդիպման մեկնարկը՝ հուլիսի 10-ին՝ ժամը 23։00-ին։

Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter