HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 6․5 կգ քաշով դեղամիջոցների ներկրման փորձը

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ օրերս ԱԱԾ-ից ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ քաղաքացի ԷՉ-ն իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցով մաքսային հսկողության ներքո գտնվող դեղամիջոցների տեղափոխումը Վրաստանից Հայաստանի Հանրապետություն կազմակերպում է մաքսային հսկողությունից թաքցնելով՝ կիրառելով դեղամիջոցների հայտնաբերումը դժվարացնող եղանակ:

«Օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Մաքսանենգության դեմ պայքարի ու Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների  աշխատակիցները Վրաստանից ժամանելուց հետո, ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» մաքսային անցման կետի տարածքում, մաքսային հսկողություն են իրականացրել ԷՉ-ի և նրա կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ 

Մաքսային հսկողություն՝ մասնավորապես, մաքսային զննում իրականացնելու նպատակով տրանսպորտային միջոցն ուղեկցվել է մաքսային անցման կետի խորը զննման անգար, որտեղ տրանսպորտային միջոցի բեռնախցիկի և սրահի հետևի նստատեղի բաժանարարի հատվածի հատուկ հարմարեցված վայրից հայտնաբերվել են մաքսային հայտարարագրման ենթակա և մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 65 կգ քաշով դեղամիջոցներ։

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter