Կքննարկվեն Սամցխե-Ջավախքում իրականացվելիք ներդրումային ծրագրերը
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:
Ինչպես տեղեկացնում են սփյուռքի նախարարությունից, Հ.Հակոբյանը ներկայացրել է նաև վիրահայությանը հուզող հարցերը, որոնցով Վրաստանի հայերը հաճախ դիմում են ՀՀ սփյուռքի նախարարությանը:
Դեսպան Թ. Շարմանաշվիլիին խնդրել է աջակցել Թբիլիսիում կայանալիք գործարարների հավաքին, որի ժամանակ քննարկվելու են Սամցխե-Ջավախքի նահանգում իրականացվելիք ներդրումային ծրագրերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել