HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրոջ ամուսնուն փորձել է սպանել քնած վիճակում. 61-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել

Քննչական կոմիտեն հայտնում է՝ 2024 թ․ հուլիսի 8-ին՝ ժամը 07։14-ին, Աստղիկ ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարվելու հետևանքով՝ որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ շտապօգնության խմբի կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նշված անձի, ինչպես նաև  վերջինիս հիշյալ մարմնական վնասվածքը  պատճառած անձի ինքնությունը, ովքեր Երևանի բնակիչներ են՝ ծնված 1963թ․։

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախաձեռնել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 06։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վանթյան փողոցում գտնվող տանը 61-ամյա տղամարդը, կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է քնած վիճակում գտնվող՝ քրոջ ամուսնու կրծքավանդակին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել․ քույրը և վերջինիս ամուսինը արթնացել են և դանակը ձեռքից վերցրել։

Քրեական վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել է հանցագործության գործիք դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 61-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter