
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերին
Հուլիսի 10-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերին:
ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել, որ գնահատելի է մեր երկրում գործակալության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը:
Անվտանգության խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, որի համատեքստում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերն աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:
Կողմերն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, ինչի շրջանակներում քննարկել են դրա իրականացման հեռանկարները:
Մեկնաբանել