HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ավստրիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին

Ավստրիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց նաև չի հրաժարվում Դաշինքի հետ գործընկերությունից։ Այդ մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը։

«Ռազմական առումով մենք չեզոք պետություն ենք։ Մենք չենք նախատեսում անդամակցել ՆԱՏՕ-ին։ Մեզ համար եվրոպական անվտանգության ճարտարապետությունը բաղկացած է ոչ միայն ՆԱՏՕ-ից, այլև Եվրամիությունից, ԵԱՀԿ-ից»,- ORF ռադիոկայանի եթերում հայտարարել է ավստրիական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ 

Նախարարը հավելել է, որ Ավստրիան 1995 թվականից մասնակցում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին և մտադիր է շարունակել այդ փոխգործակցությունը։

Ալեքսանդր Շալենբերգը ևս հրավիրված է եղել Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, սակայն չի մեկնել այնտեղ՝ Վիեննա Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցի պատճառով։ «Նրան ուղեկցում է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, ուստի ես պետք է այստեղ լինեմ»,- ընդգծել է Շալենբերգը։

Լուսանկարը՝ vecteezy-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter