Սիրիահայերի համար ստեղծվել է օպերատիվ արձագանքման գրասենյակ
Սիրիայի իրադարձություններն արդեն տեւական ժամանակ է սրել են սիրիահայ համայնքի անվտանգության խնդիրը: Ներկայումս Սիրիայի մեր հայրենակիցներից շատերը ելքը տեսնում են Հայաստան տեղափոխվելու և հայրենիքում ապրելու ու աշխատելու մեջ:
Արդեն իսկ ժամանել են 2-3 հազար երիտասարդ, որոնցից շատերը լավագույն մասնագետներ են: Նրանց մի մասն արդեն աշխատում է Հայաստանի ձեռնարկություններում:
Որոշ ձեռնարկություններ էլ օգնում են սիրիահայերին մասնագիտական վերապատրաստման հարցում և հետագայում կօգնեն համապատասխան աշխատանք գտնել:
Ժամանած հայրենակիցներին աշխատանքով ապահովելու նպատակով, գործում է օպերատիվ արձագանքի գրասենյակ, որը'
• գրանցում է Հայաստան տեղափոխված սիրիահայերին և նրանց տվյալները փոխանցում ձեռնարկություններին:
• գրանցում է այն ձեռնարկություններին, որոնք մասնագետների կարիք ունեն, կամ կարող են վերապատրաստել ժամանածներին և օգնել նրանց աշխատանք գտնել:
Օպերատիվ արձագանքման գրասենյակի հեռախոսահամարն է՝ +374 (10) 574812:
Էլ փոստի հասցեն: [email protected]
Ակնկալում ենք, որ այս քայլին կմիանան այլ ձեռնարկություններ նույնպես:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել