HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտերնետ կապն ամբողջությամբ վերականգնվել է․ Team Telecom Armenia

Team Telecom Armenia-ն տեղեկացնում է, որ ընկերության ինտերնետ կապը վերականգնվել է հանրապետության ողջ տարածքում։

Տավուշի և Լոռու մարզում վնասվել էին ընկերության միջազգային կապուղիները, ինչը պատճառ էր դարձել ֆիքսված և բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակման։

«Կիրանցով անցնող կապուղին վնասվել էր շինարարական աշխատանքների ընթացքում, որից հետո գործարկվել էին Տաշիրով և Ալավերդիով անցնող պահուստային կապուղիները։ 14:40-ին վթարվել էր Տաշիրով, իսկ 15:10-ին՝ Ալավերդիով անցնող պահուստային կապուղիները՝ շինարարական աշխատանքների պատճառով, ինչն էլ հանրապետության տարածքում ինտերնետի սահմանփակ հասանելիության պատճառ էր դարձել։

Հավելենք, որ Կիրանցում վթարը տեղի էր ունեցել ընկերության կողմից շրջանցիկ ճանապարհով անցնող նոր կապուղու պլանավորված գործարկումից անմիջապես առաջ։ Ժամը 18:30-ից վերականգնվել է Տաշիրով, այնուհետև Կիրանցով անցնող կապուղին։ Դեռևս աշխատանքներ են իրականցվում Ալավերդիում»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter