HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շների համար նախատեսված զբոսայգիներ՝ Երեւանում

Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում շների համար առանձնացված զբոսայգիներ են կառուցվել:

«Խաղային գոտի, ջուր, ստվերի առկայություն. բոլոր վարչական շրջաններում զբոսայգիները միևնույն կառուցվածքի են:  Մինչև տարեվերջ նախատեսվում է 12 վարչական շրջաններում էլ այդպիսի զբոսայգիներ կառուցել, քանի որ առանձնացված տարածքներն ավելի են  հեշտացնում կենդանասերների առօրյան: 

Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում քննարկվում է նաև երկրորդ զբոսայգին կառուցելու հնարավորությունը»,- նշված է Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Լուսանկարը եւ տեսանյութը՝ Երեւանի քաղաքապետարանի

Մեկնաբանություններ (1)

Մինաս
Այս շների այգիներն որքա՞ն արժեն: Քանի՞ մանկական խաղահրապարակ կա Երեւանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter