HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄԱԿ-ը հուսով է որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացը արդյունավետ կլինի

ՄԱԿ-ը հույս է հայտնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի և դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը կտա իր պտուղները։ Կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը ու երկկողմ մի շարք հարցերի կարգավորումը չափազանց դրական ազդեցություն կունենան ոչ միայն այդ երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- նշել է նա՝ մեկնաբանելով հուլիսի 10-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած այս բանակցություններին մասնակցել է նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։

Լուսանկարը՝ luxiangjian4711/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter