HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ Պետքարտուղարությունը մեկնաբանել է Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության պայմանագրի ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերի հայտարարության մեջ, որը տարածվել է ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ:

Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ հանդիպմանը ընդգծվել է տարածաշրջանային կապերի զարգացման գործում խաղաղության կարևորությունը:

«Պետքարտուղարը կոչ է արել հետագա քայլեր ձեռնարկել պայմանագրի շուտափույթ ավարտի ուղղությամբ, ինչպես նաև ընդգծել խաղաղության կարևորությունը տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման գործում, որն օգուտ կբերի Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանին»,- ասված է հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter