HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը կկայանա Նիդերլանդներում, իսկ 2026 թվականին՝ Թուրքիայում

ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներն իրենց հաջորդ հանդիպումը կանցկացնեն 2025 թվականի հունիսին Նիդերլանդների Հաագա քաղաքում, որտեղ գտնվում են այդ երկրի կառավարությունն ու խորհրդարանը: Այդ մասին ասված է Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։ 

2026 թվականին գագաթնաժողովը հյուրընկալելու հերթը Թուրքիայինն է։

«Մենք հույս ունենք կրկին հանդիպել մեր հաջորդ գագաթնաժողովի ժամանակ, որը կկայանա 2025 թվականի հունիսին Հաագայում՝ Նիդերլանդներում, իսկ այնուհետ՝ Թուրքիայում»,- ասվում է փաստաթղթում, որը Վաշինգտոնում հավանության է արժանացել ՆԱՏՕ-ի երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից:

Այս օրերին Վաշինգտոնում ընթանում է ՆԱՏՕ-ի ամենամյա գագաթնաժողովը, որին մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ու կառավարությունների ղեկավարները։ Հայաստանի Հանրապետությունը ևս հրավիրված է գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի շրջանակներում նախօրեին կայացել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի բանակցությունները Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter