HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական ռապսոդիա. սիրո դրսեւորում ֆիլմի միջոցով

«Հայկական ռապսոդիա» ֆիլմի նկարահանումների համար Բրազիլիայից ժամանած սփյուռքահայ կինեմատոգրաֆիստները, երբ ժամանել են Հայաստան,  հայերեն անգամ մեկ բառ չեն իմացել: Ֆիլմը նկարահանել են ավելի շատ զգացմունքերով, քան հատուկ սցենարով: Հետո, երբ արդեն մեկնել են Բրազիլիա, նրանց անհրաժեշտ է եղել 7 ամիս, որպեսզի կարողանան ընտրել ճիշտ կադրերը եւ պատրաստեն 63 րոպե տեւողությամբ ֆիլմը:

Ֆիլմի խորհրդատու Նորայր Շահինյանի խոսքով, իրենց բոլորի համար մեծ անակնկալ է եղել, երբ իմացել են, որ այն «Ոսկե ծիրան-9» կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի անվանակարգում 1-ին տեղն է զբաղեցրել:

Նարեկացի արվեստի միությունում կազմակերպված կինոդիտման ժամանակ այս եւ այլ մանրամասներ ֆիլմի նկարահանման մասին պատմեց Նորայր Շահինյանը:

Թեեւ ֆիլմն արդեն ներկայացվել էր հայ հանդիսատեսի դատին փառատոնի շրջանականերում, սակայն դարձյալ մարդիկ կային, որ առաջին անգամ էին այն դիտում: 

«Այստեղ գլխավոր դերասանները դեմքերն ու երաժշտությունն են: Դեմքերն են ամենակարեւոր դերասանները: Մոնտաժը եւս կարեւոր է, ազդեցությունը Փելեշյանի եւ Փառաջանովի նույնպես ակնհայտ է»,- պատմելով ֆիլմի մասին՝ ասաց Նորայրը:

Նրա խոսքով՝ ողջ ֆիլմի ընթացքում ընտրվել է նկարահանման 50 մմ հեռավորությունը՝ որպես իրականությունը լավագույնս փոխանցող տարածություն: «Շատ ժամանակ մարդը բան չի խոսում, սակայն հետաքրքրական է, թե ինչպես է մարդու դեմքը խոսում, դիմախաղով հաղորդակցվում»,- ասաց Նորայրը:

Ֆիլմն ավելի շուտ սեր է, կինոնկարողների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:

Ֆիլմում ըստ տրամադրության հնչում է ամենատարբեր ոճի երաժշտություն՝ սկսած Կոմիտասից, վերջացրած Հախվերդյանով:

Ինչո՞ւ ռապսոդիա:

Ինչպես եւ նույնանուն երաժշտական ժանրում, այստեղ եւս ընդհանուր պատկերը հավաքված է առանձին պատառիկներով: Տարբեր կտորներ են՝  տարբեր հատվածներից  բաղկացած, տարբեր տրամադրությամբ:

Ֆիլմի պրոդյուսերները, սցենարի հեղանակներն են Կասիանա Տեր-Հարությունյանը, Սեզար Կանանյանը, Գարի Կանանյանը, ռեժիսորը՝ Կասիանա Տեր-Հարությունյանը, Սեզար Կանանյանը:

Մարիամ Մուղդուսյան
Նարեկացի արվեստի միություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter