HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները ջրանցքում հայտնաբերել են 18-ամյա քաղաքացու դի

Հուլիսի 11-ին՝ ժամը 10:43-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բյուրակն գյուղի բնակիչներից մեկը դուրս է եկել տնից և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են համագյուղացիներ, ոստիկանության աշխատակիցներ, ներգրավվել է նաև անօդաչու թռչող սարք:

Փրկարարները Ողջի-Հայկավան գյուղերի միջնամասում գտնվող ջրանցքում հայտնաբերել են 2006 թ. ծնված Գ. Զ.-ի դին, դուրս բերել և մոտեցրել պատգարակին»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter