HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հատուկ հեղուկ է լցվել Մաշտոցի պողոտայի սոսիների տակ. կանաչապատման ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահներին

Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում, օրեր առաջ քաղաքացիները նկատել են, թե ինչպես է անհայտ անձը հեղուկանման զանգվածը լցնում սոսի տեսակի ծառերի տակ: Այս է հայտնում Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Գործողությունները կատարվել են մի քանի օրվա ընթացքում՝ աշխատանքային ժամերի ավարտից հետո:

Հաշվի առնելով, որ սոսիները ներառված են Հայաստանի «Կարմիր գրքում», ծառերի վնասման համար օրենսդրությամբ նախատեսված է քրեական պատասխանատվություն:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է իրավապահ մարմիններին: Բացի այդ, տեղեկացնում և հորդորում է քաղաքացիներին՝ լինել ուշադիր, ՀՈԱԿ-ի աշխատակիցները կրում են կանաչ գույնով հատուկ համազգեստ, իսկ նման դեպքեր նկատելիս անհապաղ դիմել համապատասխան մարմիններ:

Նշենք, որ այս տարի սա միակ նման դեպքը չէ: Քաղաքի կենտրոնում նախորդ տարի տնկված սոսիների չորացման դեպքից հետո ՀՈԱԿ-ը հողանմուշն ուղարկել էր հողագիտության ինստիտուտ: Իրականացված լաբորատոր հետազոտությունները ցույց էին տվել, որ նմուշում հայտնաբերված ազոտի և աղերի քանակությունը մի քանի անգամ գերազանցում է սահմանված նորման, ինչը հանգեցնում է արմատային համակարգի այրման ու ոչնչացման, որն էլ բերում է ծառի չորացման:

Ի դեպ, նույն տարածքի առողջ ծառերի հողանմուշներում ոչինչի չի հայտնաբերվել, ինչը հուշում է, որ նորատունկ սոսիների չորացումը եղել է արտաքին միջամտության պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter