HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Արմավիրի մարզ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 11-ին այցելել է Արմավիրի մարզ:

Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ այցի շրջանակներում նախագահը եղել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ծանոթացել թանգարանի հազվագյուտ հավաքածուին:

Թանգարան-արգելոցի տնօրեն Արտավազդ Զաքյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջել է ցուցասրահներով, տեղեկացել ընթացիկ ծրագրերի և իրականացվող պեղումների ու պատմահնագիտական ուսումնասիրությունների մասին, ինչպես նաև հետաքրքրվել թանգարան-արգելոցի խնդիրներով և վերջիններիս լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներով:

Այնուհետև նախագահ Վահագն Խաչատրյանն այցելել է Լեռնագոգ բնակավայր և ծանոթացել համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նոր մանկապարտեզի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 14 ընտանիքի համար նախատեսված բնակելի տների շինարարության ընթացքին:

Այցի շրջանակներում Հանրապետության նախագահն այցելել է նաև «Կարաս Վայնս» գինու գործարան, ծանոթացել վերջին տարիներին գործարանի արձանագրած հաջողություններին և ընդհանուր գործունեությանը:

Արմավիրի մարզում նախագահն այցելել է նաև «Վանանդ Ագրո» Փակ բաժնետիրական ընկերության կողմից հիմնված ինտենսիվ նշի այգիներ, ծանոթացել տնտեսվարողների գործունեությանն ու առաջիկա նախագծերին, տեղեկացել առկա խնդիրներին և վերջիններիս լուծման ուղղությամբ մասնավոր հատված-տեղական իշխանություն համագործակցության արդյունքում իրականացվող աշխատանքներին:

Այցերի ընթացքում Հանրապետության նախագահը շեշտել է բիզնեսի և պետական մարմինների սերտ համագործակցության դրական ազդեցությունն ամբողջ մարզի տնտեսական ներուժի լիարժեք կյանքի կոչման հարցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter