HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմից։

Նախագահը շնորհավորել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և ի դեմս նրա՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, մաղթել հաջողություն ու ամենայն բարիք:

«Մաղթում եմ նաև ուժ, կորով, որպեսզի այս դժվար ժամանակները հաղթահարվեն: Դժվար ասելով նկատի ունեմ՝ ժողովրդավարության համար: Խնդրում եմ նաև իմ լավագույն բարեմաղթանքները փոխանցեք պարոն Մակրոնին, և իրականում այն ինչ հիմա նա անում է՝ հենց հանուն ժողովրդավարության է»,- իր խոսքում մասնավորապես նշել է Հանրապետության նախագահը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել այցելության և բարեմաղթանքների համար: «Ձեր այցելությունը մեծ պատիվ է մեզ համար, նաև խոսում է մեր ժողովրդի հանդեպ Ձեր տածած սիրո և բարեկամության մասին: Ֆրանսիական հեղափոխության արժեքները՝ ազատությունը, հավասարությունը և եղբայրույթունն են, և դրանք նույն սկզբունքներն են, որոնք մենք կիսում ենք Հայաստանի հետ»,-  նշել է դեսպան  Օլիվիե Դըկոտինյը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter