HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը չի բացառում Հայաստանի հետ սահմանի բացումը ու դարձյալ բարձրաձայնում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ Երևանի և Բաքվի միջև լիարժեք խաղաղության պայմանագրի կնքումից հետո Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին նա լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադարձի ճանապարհին։

«Իսկ ինչու չքննարկել այդ հարցը (սահմանի բացման մասին` խմբ.)։ Ավելի վաղ սրա վերաբերյալ մենք արդեն ամեն ինչ ասել էինք Փաշինյանին։ Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք խաղաղության համար։ Մենք հույս ունենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք կբերվի ամուր խաղաղություն, որին Թուրքիան ողջ սրտով աջակցում է»,- հայտարարել է Էրդողանը։

Նա չի մոռացել անդրադառնալ նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ դրա բացումը համարելով լիարժեք խաղաղության եզրափակիչ փուլ։ «Զանգեզուրի միջանցքի բացումը այս համաձայնագրի վերջնական քայլն է։ Մենք ցանկանում ենք, որ այդ ճանապարհին առանց հապաղելու դրական որոշումներ կայացվեն։ Տարածաշրջանից հիմա դրական ազդակներ են գալիս, և մենք հույս ունենք, որ դրանք, ի վերջո, լավ նորություններ կբերեն»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է Daily Sabah գործակալությունը։

Էրդողանը նաև նշել է, որ Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ չի քննարկել «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ «Ես միայն շնորհավորել եմ նրան ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։  Զանգեզուրի միջանցքը ռազմավարական երթուղի է, որը օգուտ կբերի բոլորին, հատկապես Ադրբեջանին, Հայաստանին և Իրանին: Իրանն ու Ադրբեջանը կզգան, որ իրենց համար ավելի հեշտ կլինի, երբ միջանցքը գործի, և շահագործման կհանձնվի երկաթգիծը», - թեման եզրափակել է Էրդողանը։ 

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter