
Իսրայելի ԱԳ նախարարի կարծիքով՝ Թուրքիան չպիտի լինի ՆԱՏՕ-ի անդամ
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չպետք է լուծի Հյուսիսատլանտյան դաշինքի և Հրեական պետության համագործակցության հարցերը:
.@RTErdogan declares at the @NATO summit that he will not allow NATO to cooperate with Israel.
— ישראל כ”ץ Israel Katz (@Israel_katz) July 12, 2024
First of all, Erdogan, you decide nothing. Furthermore, a country like Turkey, which supports the murderers and rapists of Hamas and the Iranian axis of evil, should not be a member of…
«Նախ Էրդողանը ոչինչ չի որոշում։ Ավելին, այնպիսի երկիր, ինչպիսին Թուրքիան է, որն աջակցում է ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին և բռնաբարողներին ու իրանական չարիքի առանցքին, չպետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ», - X-ի իր միկրոբլոգում գրել է Կացը՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի այն հայտարարության, թե իր երկիրը չի հաստատի ՆԱՏՕ-ի և Իսրայելի համագործակցության որևէ տարբերակ՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների պատճառով:
Ավելի վաղ Էրդողանը Վաշինգտոնում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի և Իսրայելի համագործակցությունը, որի մասին, ըստ նրա, «ՆԱՏՕ-ի ներսում որոշակի խոսակցություններ են ընթանում», «հավանություն չի ստանա» Թուրքիայի կողմից:
Լուսանկարը՝ Johannes Eisele/AFP/Getty Images
Մեկնաբանել