HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան Ռուսաստանի ու Ուկրաինայի հետ քննարկում է հացահատկի նոր գործարքը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ բանակցություններ է վարում հացահատկի սևծովյան գործարքի վերականգնման հարցով, սակայն արդյունքներ դեռևս չկան: Այդ մասին Էրդողանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադարձի ճանապարհին:

«Մենք առաջարկում ենք վերաբացել հացահատկի միջանցքը և այժմ դրա շուրջ բանակցություններ ենք վարում և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ։ Այս հարցի վերաբերյալ մենք որևէ արդյունք դեռ չենք ստացել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ վերջին հանդիպումը նվիրված էր դրան։ Այս հարցերը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք քննարկել ենք նաև Ուկրաինայի նախագահ պարոն Վլադիմիր Զելենսկու հետ։ Մենք ցանկանում ենք հացահատկի միջանցքի հարցում աշխատել նաև ուկրաինական կողմի հետ։ Հուսով եմ, որ մենք նորից կսկսենք շահագործել այդ միջանցքը»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է Daily Sabah-ը։

Թուրքիայի առաջնորդը նաև հիշեցրել է, որ Անկարան «արդարացի քայլեր էր արել հացահատկի նախաձեռնության շրջանակներում», քանի դեռ այն գործում էր: «Մենք կատարել ենք և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի պահանջները։ Խոսքը գնում էր և՛ դեպի Արևմուտք, և՛ Աֆրիկա մատակարարումների մասին, և ինչ-որ բան էլ կստանար Թուրքիան։ Մենք ջանքեր գործադրեցինք դա իրականացնելու համար այնքան ժամանակ, որքան հնարավորություն ունեինք: Այժմ մենք առաջարկում ենք վերաբացել հացահատկի միջանցքը»,- հայտարարել Է Էրդողանը։

Լուսանկարը՝ Alexey Malgavko/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter