HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին կայցելի Մեծ Բրիտանիա

Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, ամենայն հավանականությամբ, կայցելի Մեծ Բրիտանիա, որտեղ հաջորդ շաբաթ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է The Guardian պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին:

«Ակնկալվում է, որ Զելենսկին հաջորդ շաբաթ կմեկնի Մեծ Բրիտանիա՝ ելույթ ունենալու եվրոպական առաջնորդների առջև, ովքեր կհավաքվեն քննարկելու Ուկրաինայի եվրոպական անվտանգության և ժողովրդավարության հարցերը»,- գրում է բրիտանական այս պարբերականը։ 

The Guardian-ը նաև հայտնում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ցանկանում է օգտվել այդ հանդիպումից, որպեսզի ամրապնդի իր հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ։ 

Մասնավորապես, նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ինչպես նաև կշփվի եվրոպական մի շարք այլ առաջնորդների հետ, որոնց անունները դեռևս չեն նշվում։

Ընդ որում, համաժողովի գլխավոր թեման պետք է դառնա Ուկրաինան, նշում է պարբերականը։ 

Եվրոպական քաղաքական համայնքի գաղափարը Մակրոնինն է, որի ստեղծման մասին նա հայտարարել էր 2022 թվականի մայիսին։  Համայնքի մեջ են մտնում ԵՄ 27 անդամ պետությունները, Արևմտյան Բալկանների երկրները, Նորվեգիան, Շվեյցարիան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Թուրքիան, Հայաստանը և Ադրբեջանը։

Մակրոնի խոսքով՝ Եվրոպային միասնական կառույց է անհրաժեշտ այնպիսի ոլորտներում համագործակցության զարգացման համար, ինչպիսիք են աշխարհաքաղաքականությունը, էներգետիկան, ենթակառուցվածքները և տրանսպորտը։ Ըստ նրա՝ դրա կազմում պետք է լինեն այն երկրները, որոնց հետ անհնար է այնպիսի սերտ ինտեգրում, ինչպիսին առկա է Եվրամիության ներսում։

Լուսանկարը՝ Eric Lee/The New York Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter