
Ո՞վ է զբաղվում Սերոբ Տեր-Պողասյանի գործով
Տարբեր լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, զանազան մանրամասներ են հաղորդում վարչապետի նախկին խորհրդական, «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի «գործի» մասին: Այսօր թերթերից մեկը նույնիսկ նշել է, որ հարուցվել է քրեական գործ` «Մանկապղծության եւ համասեռամոլության հակելու» հատկանիշներով: Մինչդեռ թե ոստիկանության լրատվության վարչությունից եւ թե ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից «Հետքին» վստահեցնում են, որ ոչ ոստիկանությունը, ոչ էլ ԱԱԾ-ն այս խնդրով չեն զբաղվում: Ուրեմն ո՞վ է անչափահասներին հարցաքննում, եւ ո՞ւմ վարույթում է այս գործը գտնվում:
«Հետքը» փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ գլխավոր դատախազությունից, որը վերահսկողություն է իրականացնում եւ ոստիկանության, եւ ԱԱԾ-ի վարույթում գտնվող գործերի նկատմամբ: Շահեն Տոնոյանը` գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետը, փոխանցեց, թե տվյալ գործով որեւէ տեղեկատվություն չի կարող տրամադրել, քանի որ դրան տիրապետում են հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող մարմինները:
Մեկնաբանել