HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը դատապարտում է «վարչախմբի հանցավոր ու ամոթալի գործելակերպը» սիրիահայության հարցում

Սիրիայում արդեն տեւական ժամանակ զարգացող կոշտ հակամարտությունը կառավարության ու նրանից դժգոհ ուժերի միջեւ վերածվել է իրական քաղաքացիական պատերազմի։ Կյանքի համար անապահովության մթնոլորտում է հայտնվել, բնականաբար, նաեւ Սիրիոյ հայկական համայնքը։

Վաղուց կանխատեսելի էր իրադարձությունների այսօրինակ ընթացքը եւ կանխատեսելի էր, որ նման դեպքում Սիրիայում վտանգված մեր հայրենակիցները իրենց հայացքը պետք է առաջին հեթին հառեին դեպի Հայաստան։

Հայաստանի իշխանությունները, ինչպես պարզվում է, այդ ուղղությամբ ամենաչնչին նախապատրաստությունն անգամ չեն տեսել։ Ավելին, նրանք անուղղակի ձեւով փորձում են խոչընդոտել, դժվարացնել սիրիահայ փախստականների մուտքը Հայաստան։ Նմանաձեւ անամոթ մի քայլ է «Արմավիա» ընկերության կողմից ինքնաթիռի տոմսերի գնի կտրուկ բարձրացումը։ Սիրիահայերի ողբերգության, ծան պահին նրանց սատար կանգնելու հարցում ոչ մի կերպ չի նկատվում նաեւ Հայ Առաքելական եկեղեցու որեւէ նախաձեռնություն։

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է վարչախմբի հանցավոր ու ամոթալի գործելակերպը, պահանջում է շատ արագ մշակել ու իրականացնել համարժեք միջոցառումներ, ընդհուպ՝ կարիք ունեցողներին անվճար Հայաստան տեղափոխելու, նրանց կենցաղը այստեղ կազմակերպելու գործում։

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
Իբր ինչ, նորություն ասեք, վարչախմբին փչացրեց հենց ՀԱԿ-ը` իր պասիվությամբ, ժողովրդի մեջ ուժն ու ջանքը ջլատելով: ՀԱԿ-ը չգիտես ինչի է սպասում: ՀԱԿ-ը կարծում է իշխանությունը իրեն կմատուցեն սկուտեղի վրա, ինքն էլ կվայելի: Եղբայր, դա մոռացիր: Ոչ էլ Սերժի վզից բռնի: Եթե դու ուզում ես, որ մեր երկրում ինչ-որ բան դզվի, ապա ինչ-որ բան պիտի անես: Նստել ես թախտին սպասում ես բախտին: Օրինակ, մտածեք հետևյալի մասին. Սերժի վստահելի ուժերը` ԱԱԾ-ն, Կոտայքի մարզում բռնեցին մի կեղտոտ ձուկ` ի դեմս փոխմարզպետի: Մարզպետ Կավալը հայտարարեց, որ ինքը չգիտեր իր տեղակալի որակական հատկանիշների մասին: ՀԱԿ-ը պարտավոր է Կոտայքի մարզում հանրահավաքներ անցկացնել և պահանջել, որպեսզի Կոտայքում փոխվեն և մարզպետը և փոխմարզպետը: Հանրահավաքները անցկացնեն այնքան ժամանակ, մինչև այդ պաշտոնյա կոչվածները հեռանան: Ինչու? չի արվում: Որովհետև ՀԱԿ-ը ընդամենը ուզում է, որ Սերժը խառնվի: Եղբայր, Սերժը ձեր գործունեության համար ստեղծել է բոլոր հնարավորությունները, սակայն դուք քնած եք, ավելի ճիշտ, ձեզ ձեռք չի տալիս: Ահա այս բաները տեսնելով, ժողովուրդն ասում է` Լևոնը կատարում է այն, ինչ Սերժն է ծրագրավորում, դիմացն էլ ստանում է ինչ-որ բան: Եթե գիտեք թե ժողովուրդը խոտ է ուտում ու չի հասկանում, ապա սխալվում եք, ժողովուրդը խոտ է ուտեցնում: Այնպես որ ՀԱԿ-ը անհանգստանալու հիմքեր ունի, օրեց-օր կորում է նրա շատ թե քիչ եղած դերը: Մի տպավորություն է ստեղծվել, որ Սերժը ավելի շատ է ընդդիմություն, քան Լևոնը: Նշված օրինակը դրա վառ ապացույցն է: Սերժը հո չի ասելու հանրահավաք կազմակերպեք Կավալին հանելու համար: Այսքանից հետո արժե? քնել մեծ ուղտի փոքրիկ ականջում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter