
Այրում կայարանին մոտ տներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա զոհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին՝ ժամը 16:24-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման տեղեկություն է ստացվել, որ Այրում կայարանում՝ մաքսատան մոտակայքում, այրվում է մեկհարկանի սեփական տուն․ ներսում կա քաղաքացի:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրում կայարանի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։28-ին, մարվել՝ 19:27-ին: Այրվել է տունը (մոտ 60 քմ)՝ գույքով: Տան ներսում հայտնաբերվել է 1941թ. ծնված քաղաքացու դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել