
Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի Սպիտակի հատվածը 2 ժամ փակ կլինի
Հուլիսի 15-ին՝ ժամը 20։00-22։00, Սպիտակ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառմամբ պայմանավորված՝ երթևեկության համար փակ է լինելու Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ճանապարհի՝ Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան հրապարակի հատվածը։ Այս մասին հաղորդում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Վարորդներին առաջարկվում է շրջանցիկ ճանապարհ Թորոսյան-Շահումյան հատվածով։
Լուսանկարը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել