
Կիևյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է մեքենայի վրա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 14-ին՝ ժամը 17:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Լուսանկարը՝ Արեն Նազարյանի/©«Հետք»
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել