HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Իսպանիայի հավաքականը՝ «Եվրո-2024»-ի հաղթող

«Եվրո-2024»-ի եզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Անգլիայի ընտրանուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Հանդիպումը տեղի ունեցավ Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում: Հանդիպման բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում:

Խաղի հաշիվը 47-րդ րոպեին բացեց Նիկո Ուիլյամսը՝ առաջ մղելով իսպանացիներին: 73-րդ րոպեին Քոլ Պալմերի գոլի շնորհիվ Անգլիան կարողացավ հավասարեցնել հաշիվը: Սակայն 86-րդ րոպեին Միկել Օյարսաբալը խփեց Իսպանիայի հաղթական գնդակը:

Հարկ է նշել, որ Իսպանիայի հավաքականը չորրորդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Իսպանիան «Եվրո»-ի հաղթող էր դարձել նաև 1964, 2008 և 2012 թվականներին:

Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter