
Դսեղ գյուղում ռեստորան է այրվել
Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հուլիսի 15-ին, ժամը 00:55-ին Դսեղ գյուղի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։52-ին, մարվել՝ 04։10-ին։ Այրվել է ռեստորանը (մոտ 600 քմ)»,- նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել