
Ավազակություն կատարելու մեջ մեղադրվողը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակություն կատարելու մեջ մեղադրվող Ա.Մ.-ն հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին»,-նշված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել