HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողներին հատկացվող գումարը չի փոփոխվի՝ անկախ զինհաշմանդամության խմբի փոփոխությունից

ԶԻՆԱՊԱՀԻ գործադիր թիմը, համագործակցելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Պաշտպանության նախարարության հետ, մշակել է ԶԻՆԱՊԱԸ կարգավորող օրենքի փոփոխության նախագիծ։ Այս մասին հայտնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մամուլի ծառայությունը։

«Համաձայն այդ նախաձեռնության՝ ԶԻՆԱՊԱՀԻ՝ երբևէ 1-ին կամ 2-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուները, ում զինհաշմանդամության խումբը վերանայվել և փոփոխվել է, կշարունակեն ստանալ ԶԻՆԱՊԱՀԻ շահառու դառնալու պահին իրենց նշանակված հատուցման գումարը՝ անկախ կարգի կամ ֆունկցիոնալության աստիճանի փոփոխությունից։ 

Սա նշանակում է, որ եթե օրինակ՝ 1-ին խմբի զինհաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը սահմանափակման աստիճան ունեցող անձը (հիմնադրամի շահառուն) վերափորձաքննության արդյունքում ճանաչվի 2-րդ կամ 3-րդ խմբի զինհաշմանդամ կամ ֆունկցիոնալության ծանր կամ միջին սահմանափակման աստիճան ունեցող անձ, ապա դա չի հանգեցնի նշանակված հատուցման գումարի վերանայման (նվազեցման) կամ դադարեցման:

Ավելին՝ 2024թ․ հունվարին ԶԻՆԱՊԱՀԻ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ կատարված 26% ինդեքսավորումը կտարածվի նաև նշված շահառուների հատուցման ամսական գումարների վրա։

Օրենսդրական այս փոփոխությունը քննարկվել է ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում, արժանեցել դրական եզրակացության։ Հաշվի առնելով նախագծի կարևորությունը՝ հանձնաժողովի որոշման համաձայն այն ԱԺ-ում քննարկվել է 24-ժամյա ռեժիմով։ 

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը  քննարկվել և ընդունվել է ՀՀ Ազգային ժողովում հուլիսի 11-ին։

Օրենքի փոփոխությունը ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի ստորագրությամբ պաշտոնական հրապարակումից 10 օր անց։ Այս փոփոխությանը կտրվի հետադարձ ուժ, ինչը նշանակում է, որ  ԶԻՆԱՊԱՀԸ կվճարի հատուցման գումարները նախկին չափով, ինչպես նաև միանվագ կերպով կվճարի օրենքի փոփոխության արդյունքում վերահաշվարկված գումարի տարբերությունը նախորդ ժամանակահատվածի համար:

Սույն փոփոխության հետ կապված հուլիսի 15-ի դրությամբ ԶԻՆԱՊԱՀԸ ունի 293 շահառուներ, որոնցից 46-ի հաշմանդամության խումբը փոփոխվել է 1-ինից 2-րդի կամ ֆունկցիոնալության խորը սահմանափակման աստիճանից ծանր աստիճանի, և 247-ի հաշմանդամության խումբը փոփոխվել 1-ին կամ 2-րդից 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճանից միջին աստիճանի։

ԶԻՆԱՊԱՀԻ ամսական հատուցման գումարը կվճարվի օրենքը կիրարկվելու ամսվանից ԶԻՆԱՊԱՀԻ կողմից բացված հատուկ հաշվին, որին փոխանցվում է ամսական հատուցման գումարները»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter