HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան. քաղաքապետարան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում է կանաչ տարածքների ամբողջական քարտեզագրում, ստեղծվել է տեղեկատվական շտեմարան՝ GIS հիմքով: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից։

«Կանաչ տարածքների մեջ առանձին արտացոլված է բուսականությունը: Մինչ աժմ ավելի քան 50 հազար ծառ է քարտեզագրվել ու անձնագիր ստացել: Շտեմարանում ներառված է մանրամասն տեղեկատվություն ծառերի գտնվելու վայրի, բարձրության, լայնության և վիճակի մասին:

ՀՈԱԿ-ը մտադիր է հետագայում ստեղծել բաց հարթակ և ծառերի մասին պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը հասանելի դարձնել նաև հանրությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter