HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մխիթար Հայրապետյանը կարևորել է տնտեսության զարգացման ծրագրերում մասնավոր ընկերությունների ունեցած դերակատարությունը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը հուլիսի 15-ին այցելել են «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերություն։ Այս մասին հաղորդում են ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից։

Գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել ենթակառուցվածքներին։

Արմեն Ավետիսյանը նախարարին է ներկայացրել վերջին տարիների ձեռքբերումները,  կատարած ներդրումային ծրագրերն ու զարգացման տեսլականը: Նշվել է, որ հիմնական ներդրումներն ուղղվել են ցանցի զարգացմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը: 

Մխիթար Հայրապետյանը կարևորել է Հայաստանի տնտեսության զարգացման  ծրագրերում մասնավոր ընկերությունների ունեցած դերակատարությունը՝ ուղղված հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին։

Տեղի ունեցած քննարկման ընթացքում, որին մասնակցել են «Վիվա Արմենիա» ընկերության ներկայացուցիչներ, անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի ընթացքում ծագած խնդիրներին, լուծման հետ կապված դժվարություններին։ Աշխատակիցները ներկայացրել են իրենց ակնկալիքները և առաջարկությունները  դրանց վերացման ուղղությամբ։ Քննարկվել են լուծման մի շարք տարբերակներ ու հնարավորություններ։ 

Կողմերը վերահաստատել է պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցությունը շարունակելու, համատեղ  ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter