HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՏԱ նախարարությունը հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024թ. «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ: Այս մասին հաղորդում է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։

««Մուտք դեպի շուկա» բաղադրիչով մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին՝ իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու նպատակով. ծրագիրը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:

Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 290,000,000 (երկու հարյուր իննսուն միլիոն) դրամ է։

Դրամաշնորհի բյուջեն նախատեսվում է բաշխել մրցույթը հաղթահարած ընկերությունների միջև՝ յուրաքանչյուրին մինչև 10,000,000 (տասը միլիոն) դրամ:

Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել www.armeps.am համակարգի միջոցով մինչև 2024թ. օգոստոսի 15-ը՝ ժամը 16:00, հետևյալ հղումով:

Մրցույթի մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները ներկայացված են հղումով:

Մրցույթի ծածկագիրն է՝ ԲՏԱՆ-ԴՄ-2024/05:

Հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 010 590075, 010 590174 հեռախոսահամարներով, կամ գրել [email protected] էլ. փոստին»,- ասված է ԲՏԱ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter