Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել Վաշինգտոնի հանդիպման ժամանակ. ԱՄՆ Պետքարտուղարություն
ԱՄՆ-ն անելու է հնարավոր ամեն ինչ՝ խաղաղության պայմանագրի հարցում Հայաստանի և Ադրբեջանի ձեռքբերումները շարունակելու համար։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլերը։
Սակայն, նա չի բացահայտել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մանրամասները:
«Կարող եմ ասել, որ կողմերը մեծ ճանապարհ են անցել խաղաղության պայմանագրին հասնելու համար։ Մենք կխրախուսենք շարունակել այդ քննարկումները։ Խաղաղության պայմանագիրը, որը կստորագրեն երկու պետությունները, կարող է օգուտ բերել ինչպես իրենց, այնպես էլ տարածաշրջանի անվտանգությանը։ Կարծում ենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար կողմերը պետք է դժվար ընտրություն կատարեն և գնան հիմնավոր փոխզիջումների։ Այդ պատճառով մենք կաշխատենք նրանց միջև տարաձայնությունները վերացնելու և խաղաղության պայմանագրին հասնելու ուղղությամբ։ Չնայած Վաշինգտոնում կայացած հանդիպմանը մենք առաջընթաց ենք գրանցել, ես չեմ ուզում մանրամասներ հայտնել: Սակայն խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, և մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ, մինչև հասնենք դրան»,- հայտարարել է Միլերը։
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Մեկնաբանել