HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի կենտրոնում բացվել է Յունիբանկի «Բայրոն» մասնաճյուղը

Վճարովի բովանդակություն

Երևանի կենտրոնում՝ Բայրոն 1 հասցեում բացվել է Յունիբանկի նոր մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` հաճախորդների արագ, բարձրորակ և հարմարավետ սպասարկման համար: 

«Բայրոն» մասնաճյուղը տրամադրելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ միևնույն ժամանակ մասնագիտանալով կորպորատիվ հաճախորդների սպասարկման և վարկավորման ուղղությամբ: Նոր մասնաճյուղը փոքր և միջին բիզնեսի համար ապահովելու է կենտրոնացված սպասարկում:

Մասնաճյուղային ցանցի ընդլայնումը պայմանավորված է բանկի հաճախորդների թվաքանակի աճով և սպասարկման համար էլ ավելի հարմարավետ պայմանների ստեղծմամբ: Յունիբանկը կշարունակի ընդլայնել մասնաճյուղային ցանցը՝ նոր մասնաճյուղեր բացելով Երևանում և մարզերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter