HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան մնում է Երևանի ամենախոշոր առևտրային գործընկերը. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ

Երևանը Մոսկվայի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին շարունակում է օգուտ քաղել Մոսկվայի մասնակցությամբ ինտեգրացիոն նախագծերին մասնակցությունից, իսկ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը։ Այդ մասին ռուսական Известия-ին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

«Համամասնական հարաբերակցությամբ Հայաստանը միության (նկատի ունի ԵԱՏՄ-ն՝ խմբ.) անդամ պետությունների շարքում ամենից շատ օգուտներն է ստանում եվրասիական ինտեգրումից։ Այսպես, հանրապետության տնտեսության 35%-ը, ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների, իրացվում է ԵԱՏՄ-ին մասնակցության հաշվին»,- ասել է Դոնչենկոն։ 

Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը, չնայած քաղաքական լարվածությանը, շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն արտաքին առևտրային գործընկերը։ 2023 թվականին երկրների միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 միլիարդ դոլարի նշագիծը։ Երևանի խոշորագույն առևտրային գործընկերների եռյակում են նաև ԱՄԷ-ն և Չինաստանը։ 

Եվրամիության բոլոր երկրների հետ Հայաստանի առևտրային գործառնությունները 2023 թվականին հասել են 7,6 միլիարդ դոլարի, ինչը համեմատելի է Ռուսաստանի հետ արտահանման-ներմուծման գործառնությունների հետ։ 

Հայ-ռուսական հարաբերություններն զգալիորեն լարվեցին Մոսկվայի հասցեին Երևանի այն մեղադրանքներից հետո, որ Ռուսաստանը պատշաճ աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին 2020 և 2023 թվականներին արցախյան հակամարտության սրման ժամանակ։ Մոսկվայում հերքում են այս մեղադրանքները՝ նշելով, որ Երևանն ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Չնայած ՀԱՊԿ մասով Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը, բայց ԵԱՏՄ գծով Երևանը շարունակում է մնալ կազմակերպության անդամ։

Լուսանկարը՝ Sputnik / Alexander Shcherbak

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter