HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հանրապետականները խոստանում են իրականացնել ԱՄՆ պատմության մեջ ներգաղթյալների ամենախոշոր արտաքսումը

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը երկուշաբթի կայացած համագումարից հետո ընդունված փաստաթղթում հայտարարել է, որ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրման պարագայում կուսակցությունը կիրականացնի ԱՄՆ պատմության մեջ ներգաղթյալների ամենախոշոր արտաքսումը:

«Խոստանում ենք դադարեցնել միգրանտների շրջանում հանցավորության համաճարակը, ոչնչացնել օտարերկրյա թմրակարտելները, ճնշել ավազակությունը, բանտարկել հանցագործներին։ Խոստանում ենք արտաքսել ՀԱՄԱՍ-ին աջակցող արմատականներին և մեր համալսարանական մասնաշենքերը կրկին դարձնել անվտանգ և հայրենասեր»,- ասված է հանրապետականների հայտարարության մեջ։ Նրանք սա պատրաստվում են կատարել ոչ միայն Սպիտակ տուն վերադարձից, այլև Ներկայացուցիչների պալատում և Սենատում մեծամասնություն կազմելուց հետո։

Այլ կետերի թվում են «արմատական գենդերային գաղափարախոսությունը խթանող դպրոցների դաշնային ֆինանսավորման կրճատումը», «կանանց սպորտաձևերում տղամարդկանց մուտքի արգելքը», «երկրի միավորումը», «ընտրությունների անվտանգության ապահովումը», «գնաճին վերջ տալու» խոստումը և այլն: Այս բոլոր խոստումների համար չեն ներկայացվել գործողությունների հստակ ծրագրեր։

ԱՄՆ Հանրապետական կուսակցության պլատֆորմը ներկայացնում է հիմնական սկզբունքների, նպատակների և քաղաքական դիրքորոշումների մի շարք, որոնք կուսակցությունը մտադիր է իրականացնել: Սովորաբար, փաստաթուղթը վերանայվում և թարմացվում է չորս տարին մեկ՝ արտացոլելու ընթացիկ առաջնահերթությունները և հասարակական կարծիքի փոփոխությունները:

Լուսանկարը՝ Andrew Caballero-Reynolds/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter