Կայա Կալասը հրաժարական է տվել Էստոնիայի վարչապետի պաշտոնից. նա կգլխավորի Եվրամիության դիվանագիտական ծառայությունը
Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը և երկրի կառավարությունը հրաժարական են տվել։ Այդ մասին հայտնում է ERR-ը։
Կալասի հրաժարականը պլանավորված էր։ Մոտ ժամանակներս նա կզբաղեցնի ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր ներկայացուցչի պաշտոնը:
Վարչապետի պաշտոնում Կալասի իրավահաջորդը, ինչպես սպասվում է, կլինի Քրիստեն Միխալը, որն այժմ զբաղեցնում է կլիմայի հարցերով նախարարի պաշտոնը:
Կալասը Էստոնիայի կառավարությունը գլխավորում էր 2021 թվականից։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Կալասը կփոխարինի Ժոզեպ Բորելին։
Լուսանկարը՝ Stenbock House-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել