Հայտնի են Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցների անունները
Հանրային հեռարձակողի խորհուրդը հրապարակել է Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցների անունները։
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել հետևյալ անձինք՝
- Խումարյան Գարեգին Կորյունի
- Հովհաննիսյան Բելա Հրաչիկի
- Մարգարյան Մհեր Մարտիրոսի
- Յալանուզյան Միքայել Կարլի
- Պետրոսյան Լուսինե Ռաֆայելի
- Ռուբինյան Հակոբ Ռուբենի
- Քոլոյան Արմեն Սահակի
- Օհանյան Նազելի Ավետիքի
Մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա հուլիսի 29-ին։
Լուսանկարը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել