HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». պատրաստվում են

Քաղաքական դաշտում տեղ գտած ակտիվ խոսակցությունների համաձայն՝ օգոստոսի սկզբին Մարսել քաղաքում տեղի է ունենալու հանդիպում Ռոբերտ Քոչարյանի ու գործարար շրջանակները ներկայացնող պատգամավորների միջեւ:

Պատգամավորներից զատ, այդ հանդիպմանը մասնակից են լինելու նաեւ ներկայիս տեղական իշխանիկներից մի քանիսը, որոնք իրենց քաղաքական կարիերան սկսել են հենց Սեդրակիչի օրոք: Իսկ նախատեսված հանդիպումը բարձր մակարդակով անցկացնելու համար երկարամյա տեղական իշխանիկներից երկուսն արդեն իսկ գտնվում են Ֆրանսիայում՝ սրտատրոփ սպասելով այդ «պատմական» հանդիպմանը:

Ի դեպ, երկակի խաղ տվող տեղական իշխանիկներից ոմանք էլ այս օրերին իրենց շրջապատի միջոցով փորձում են ֆոն ստեղծել, թե իրենք գնացել են Ֆրանսիայում գտնվող իրենց սեփական առանձնատներում գոնե մի տասը օրով ամառային հանգիստը վայելու:

Լուրեր կան, որ այդ «պատվիրակության» մեջ ընդգրկված է նաեւ Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը` Աբրիկը, որն այս ընտրություններում ՀՀԿ-ի համար հավաքած ձայների քանակով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին համարյա «տվեց-անցավ»:

 

Մեկնաբանություններ (2)

GALUST
JOXOVURD GONE DZER KASHIN U VOSKOR@ EJAN CHCAXEK
GEGHAM
TESNES GISHERNER@ ERAZUM TESNUM E POGOS POGOSYANIN ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter