HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զելենսկին Խաղաղության երկրորդ գագաթնաժողովին ցանկանում է տեսնել Ռուսաստանի ներկայացուցիչներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խաղաղության երկրորդ գագաթնաժողովի ծրագիրը պետք է պատրաստ լինի մինչև 2024 թվականի նոյեմբեր: Այդ մասին հայտնում է Суспiльне-ն։

Զելենսկիի խոսքով՝ գագաթնաժողովի ծրագիրը պատրաստվում են մշակել երեք հանդիպումների ժամանակ, որոնք կանցկացվեն նախարարների և անվտանգության խորհրդականների մակարդակով։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ էներգետիկ անվտանգության հարցերով առաջին հանդիպումը նախատեսվում է անցկացնել հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին Կատարում: Օգոստոսին Թուրքիայում էլ նախատեսվում է անցկացնել ազատ նավարկության վերաբերյալ երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերին Կանադայում՝ գերիների փոխանակման և ուկրաինացի երեխաների վերադարձի վերաբերյալ երրորդ հանդիպումը:

«Այս երեք կետերից հետո, եթե դրանք աշխատեն, ամբողջությամբ պատրաստ կլինի բոլոր կետերի իրագործման պլանը («խաղաղության բանաձև»-ը)։ Եվ ես խնդիր եմ դրել, որ նոյեմբերին մենք լիովին պատրաստ ծրագիր ունենանք։ Այսպիսով, ծրագիրը պատրաստ կլինի: Երկրորդի գագաթնաժողովի համար ամեն ինչ պատրաստ կլինի։ Եթե այդ երեք կետերը մենք իրականացնենք, և եթե պլանը ամբողջությամբ պատրաստ լինի մեր կողմից, գործընկերների կողմից, ես կարծում եմ, որ ամեն ինչ կարվի։ Մենք պատրաստ կլինենք առավելագույնս մոտեցնել երկրորդ գագաթնաժողովը։ Եվ կարծում եմ, որ Ռուսաստանի ներկայացուցիչները պետք է լինեն երկրորդ գագաթնաժողովում»,- նշել է նախագահ Զելենսկին։

Bloomberg-ի տվյալներով՝ Ուկրաինան մտադիր է խաղաղության երկրորդ գագաթաժողովն անցկացնել մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները, որոնք նախատեսված են նոյեմբերի 5-ին: Կիևում Meduza-ի զրուցակիցը հաստատել է Ուկրաինայի իշխանությունների այդ ցանկությունը։ Միևնույն ժամանակ նա կասկած է հայտնել, որ Ռուսաստանի մասնակցությունը դրան հնարավոր կլինի:

ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով խաղաղության գագաթնաժողովին Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը, հայտնել է, որ ռուսական կողմը չի պատրաստվում մասնակցել այն միջոցառումներին, որտեղ «առաջ են մղում Զելենսկու բացարձակ փակուղային և վերջնագրային բանաձևը»։ Կրեմլում հայտարարել են, որ Պուտինն ու Ռուսաստանը «միշտ բաց են երկխոսության համար, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչի մասին է խոսքը»։

Լուսանկարը՝ AP Photo/Matthias Schrader

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter