
Genmoji. եթե չես գտնում քո ուզած էմոջին, ստեղծի՛ր այն արհեստական բանականությամբ
Եղել է, չէ՞, որ երկար թերթեք էմոջիների ցանկը, բայց չկարողանաք ձեր հույզերն արտահայտող էմոջի գտնել։ Apple-ը մի շատ հետաքրքիր բան է մտածել ու անունը դրել Genmoji:
Ասում է՝ այդքան փնտրելու փոխարեն ինքդ ստեղծիր։ Քեզ ուղղակի պետք է լավ բացատրել, թե ինչ ես ուզում։ Արհեստական բանականությունը կստեղծի նոր էմոջի, որը աշխարհում դեռ ոչ մեկը չի տեսել։
«Բանական արհեստականություն» հաղորդաշարի նոր էպիզոդում պատմել ենք Apple Intelligence-ի ու Samsung Galaxy AI-ի մասին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել