HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». որոշել են տապալել

«ՀԺ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի օլիգարխները եւ խոշոր գործարարները հակավարչապետական «կոալիցիա» են ստեղծել, որը մտադիր է հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը համաձայնի պաշտոնանկ անել Տիգրան Սարգսյանին:

Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանի հունիսի 27-ից 28-ը Բելգիա կատարած այցի օրերին ՀՀ-ում տեղի է ունեցել հակավարչապետական գործարարների հավաք, որի մասնակիցները որոշել են` անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի ՀՀ իշխանությունները գիտակցեն, որ իրենք են օլիգարխիայից կախված եւ ոչ թե` հակառակը:

Ըստ այդմ, որպես նախազգուշացում՝ գործարարները որոշել են տապալել իշխանությունների 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու պլանը, որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է նոր կառավարության առաջին` հունիսի 18-ի նիստում: Իսկ եթե տնտեսական աճ ապահովելու պլանը տապալվի, ապա Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը կդառնա անխուսափելի:

Մեկնաբանություններ (1)

es em
atori tak mec asex dreq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter